Փետրվարի 13-ին Թբիլիսիում ընթացող Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այնուհետև հանդիպում է կայացել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հետ։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Թբիլիսիում կայացած նախարարական ոչ պաշտոնական համաժողովի արդյունքները, ինչպես Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությունը և Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները:
Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Վլադիմիր Լյամկեի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառների զարգացմանն առչվող հարցերին։








































