Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Կաթողիկոսն ընդունել է Մրգաշատի համայնքի անդամներին

Փետրվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արմավիրի թեմի Մրգաշատ գյուղի համայնքի անդամներին` ուղեկցությամբ համայնքի հոգևոր հովիվ Տ.Կորյուն աբեղա Առաքելյանի:

Հանդիպման սկզբում Հայր Կորյունը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է համայնքում կատարվող աշխատանքները և արձանագրված արդյունքները, մասնավոր անդրադարձ է կատարել նորաստեղծ ծխական խորհրդի և երիտասարդական միության գործունեությանը, տիկնանց միության կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:

Այնուհետև Մրգաշատի համայնքի անդամներին ողջունեց և հայրապետական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ, համախմբված հոգևոր հովվի շուրջ, նրանք լավագույնս կկազմակերպեն իրենց հոգևոր կյանքը` նպաստելով նաև համայնքում տեղ գտնող խնդիրների հաղթահարմանը:

Վեհափառ Հայրապետը հորդորեց Մրգաշատի համայնքի ներկայացուցիչներին հավատարիմ մնալ Հայ Եկեղեցուն և նրա սրբազան ժառանգությանը, այն սուրբ հավատքին, որ 1700 տարիներ շարունակ պաշտպանվել և փոխանցվել է ապագա սերունդներին իբրև հայ ինքնության գրավական: Նորին Սրբությունը պատգամեց երիտասարդներին ամուր մնալ հավատքի և հայրենասիրության մեջ, իրենց ջանքերով նպաստել երկրի շինությանն ու պայծառությանը և Եկեղեցու զորացմանը:

Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց Հայր Կորյունին կատարված աշխատանքների համար` հորդորելով շարունակել ծառայասիրության նույն ոգով օգտակարություն բերել համայնքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում