«Շախտյոր»-«Բորուսիա» հանդիպումից ժամեր առաջ Դոնեցկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել թիմի երկրպագուների` Օդեսայից ժամանող օդանավը: Ցավոք, կան զոհեր:
«Մենք բոլորս վշտացած ենք ահավոր ողբերգության պատճառով: Խոսքերը չեն կարող արտահայտել այն ցավը, որ այս պահին զգում է մեզնից յուրաքանչյուրը` ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, «Շախտյոր» ակումբի բոլոր աշխատակիցներն ու երկրպագուները:
Ցավում ենք և խորին ցավակցություններ հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին»,- հայտնել է ակումբի պաշտոնական կայքը:






































