ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կխոսի Google+ սոցիալական ցանցի օգտատերերի հետ,- հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
«Կեսօրին նախագահը վիրտուալ հարցազրույց կտա Google+-ին և ամբողջ երկրի ամերիկացիներին: Այն նվիրված է լինելու Կոնգրեսի իր ուղերձին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարցազրույցը հեռարձակվելու է ուղիղ եթերով Սպիտակ տան կայքում և Սպիտակ տան Google+-ի էջում:
Նախագահ Օբաման բազմիցս է խոսել սոցիալական ցանցերի կարևորության մասին: 2011 թ. ապրիլին նա շփվել է իր ընտրողների հետ Facebook-ում:









































