«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տաղանդի մեծ երկրպագուն է:
««Յունայթեդ»-ում շատ են տաղանդավոր հարձակվողները: Նրանցից լավագույնն է Ռադամել Ֆալկաոն: Համաձայն եմ` նա քիչ խաղաժամանակ է ստանում ընթացիկ մրցաշրջանում, բայց ես հիանում եմ նրա ցուցադրած խաղով:
Ռադամելը շատ լուրջ է վերաբերում իր գործին, անընդմեջ ձգտում բարելավել խաղային որակները: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- Sport-ը մեջբերում է Ագուերոյի խոսքերը:







































