Շվեդ ուսումնասիրողները հայտարարել են, որ սեռական բռնության համար դատապարտված մարդկանց հարազատները մյուսների հետ համեմատած 4-5 անգամ ավելի շատ են հակված կրկնելու նման հանցագործությունները, և դա կարող է պայմանավորված լինել ժառանգական ֆակտորով, գրում է tech.obozrevatel.com-ը:
Շվեդ ուսումնասիրողների հետազոտություններին վերջին 37 տարում սեռական բռնություններ գործած 21․5 հազար տղամարդ է մասնակցել: Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ այդ հանցագործության համար դատապարտվածների եղբայրները կամ որդիները 2․5%-ով ավելի շատ են հակված այդ հանցագործությունները կրկնելուն:
Գիտնականները կարծում են, որ նման դեպքերում հարկ է խոսել ոչ թե սեռական հանցագործության համար պատասխանատու մեկ գենի մասին, այլ ավելի շատ սպառնալիքի ֆակտորների, որոնք պայմանավորված են ժառանգականության գեներով:








































