«Օրենքով գողերը» սկսել են նախապատրաստվել նոր լայնամասշտաբ հավաքի` Զախարի Կալաշովի (Շաքրո-երիտասարդ) ղեկավարությամբ: Այդ ընթացքում նախատեսվում է քննարկել հանցագործ աշխարհի կոնկրետ ներկայացուցիչների, որոնք կարող են զրկվել «գողական» տիտղոսներից, գրում է Rosbalt-ը:
Նշվում է, որ հավաքը որոշվել է անցակցնել առաջիկա ամիսներին: Իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքերով` նախատեսվում է, որ այն տեղի կունենա գարնան վերջին, ամռան սկզբին` Մոսկվայի շրջանում, որտեղ այժմ գտնվում են մեծ թվով «օրենքով գողեր»: Նախատեսվում է, որ հանդիպմանը ներկա կգտնվեն մոտ 300 «օրենքով գողեր»: Նրանք կքննարկեն «հանցավոր աշխարհի գեներալներին», ովքեր հանցավոր աշխարհի չափանիշներով «սխալ» գործեր են արել: Նրանց ցանկանում են զրկել «օրենքով գող»-ի կարգավիճակից:
Կխոսվի նաև «օրենքով գող» Տարիել Օնիանիի (Տարո) նախկին և ներկայիս կողմնակիցների միջև սպասվող պատերազմի մասին:










































