Wednesday, 15 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Ազատամարտիկին ծեծելով սպանած Ջունգլն ազատության մեջ է հայտնվել դատաբժշկի խայտառակ եզրակացության արդյունքում

Նախօրեին ազատության մեջ հայտնված ազատամարտիկ Վարդան Թումանյանին կնոջ և աղջկա աչքի առաջ ծեծելով սպանած Գևորգ Սարգսյանը՝ Ջունգլն ազատության մեջ է հայտնվել դատաբժշկի երկրորդ եզրակացության արդյունքում, որը, մեղմ ասած, հեռու է տրամաբանությունից: Երկրորդ եզրակացությունը, որը տվել է սպանությունից 9 ամիս անց Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի անկախ փորձագետ Ռուբեն Ֆանարջյանը մի քանի ուրիշ փորձագետների հետ, փաստել է, որ ազատամարտիկի մահը վրա չի հասել ծեծի արդյունքում և որ ազատամարտիկը ի ծնե հիվանդ է եղել, այդ օրը պետք է մահանար և ծեծը պարզապես համընկել է այդ օրվա հետ: Դրա վրա հիմնվելով էլ գործը վերահսկող դատախազի ստորագրությամբ գործով մեղադրյալներ Ջունգլն ու գործով մյուս մեղադրյալ նրա ազգական Սարգիսը հայտնվել են ազատության մեջ:

Նշենք, սակայն, որ սպանությունից հետո առաջին դատաբժշկական եզրակացությունը փաստել էր, որ Վարդան Թումանյանի մահը վրա է հասել գլխին հասցված բութ հարվածների հետևանքով: Բացի այդ, ազատամարտիկի մարմնի վրա հայտնաբերվել էին ծեծի հետևանքով առաջացած այլ հարվածներ:
Դրանից բացի , Ջունգլին ու նրա բարեկամին մեղադրանք էր առաջադրվել 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, և անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ): Խմբակային հանցագործության համար դժվար թե նախադեպ լինի, երբ մեղադրյալի խափանման միջոցը փոփոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցով: «Սա խայտառակություն է: Աբսուրդ: Իրավապահներն այնքան են շտապել, գումարի չափն այնքան գայթակղիչ է եղել, որ նրանք չեն սպասել փոխեն հոդվածը , ուրիշ հոդվածով մեղադրանք առաջադրեն, նոր բաց թողեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկի կինը՝ Տանյա Մելքումյանը:

«Սա անօրինականության վերջին գագաթնակետն էր: Սա պետական այրերի ամենաանամոթ, ամենախայտառակ վարքագծի դրսևորումն էր: Ծեծը եղել է կնոջ, աղջկա, բազմաթիվ ականատեսների աչքի առաջ ու այդքանից հետո եզրակացություն տալ, թե ծեծը կապ չունի մահվան հետ՝ բացահայտ ապօրինություն է, ցինիզմ»,-իր հերթին կատարվածին գնահատական տվեց ազատամարտիկի քույրը՝ Մարետա Թումանյանը՝ ավելացնելով, որ եթե չլիներ դատաբժշկի առաջին եզրակացությունը, գուցե նրանց հաջողվեր ճշմարտության տեղ անցկացնել այս երկրորդը: «Բայց առաջին դատաբժիշկը մանրամասն գրել է, թե մահն ինչի արդյունքում է վրա հասել: Ու հիմա այդ ամենը դրել են մի կողմ ու ինչ որ ոչուփուջ ֆանարջյան մի քանի այլ թափթփուկների հետ միասին իրենց թույլ են տալիս գրել, որ դա կենսաբանական մահ է: Ժամանակը եկել էր մեռնելու՝ մեռավ»:

Վարդան Թումանյանի ազգականները համոզված են, որ Ջունգլն ու նրա ազգականն ազատության մեջ են հայտնվել իրավապահներին ու դատաբժիշկներին «լավ վճարելու» արդյունքում: Տիկին Մարետայի խոսքով Ջունգլի բարեկամները գործի քննության ընթացքում գրավադրել են իրենց բնակարանը, բանկից 20 հազար ԱՄՆ դոլար են վերցրել ու կաշառել «հանցագործ շարանին»՝ դատախազ, քննիչ, դատաբժիշկ: «Մարդ ուրիշ բան չի կարող մտածել: Եթե սպանությունն ակնառու է ու այսօր իրենք հայտարարում են, որ Վարդանն իր մահով է մահացել. էլ ի՞նչ կարող ես ասել»,-ասաց ազատամարտիկի քույրը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում