Thursday, 11 06 2026
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը

Խիստ վերահսկողություն մայրաքաղաքի կանաչապատման և բարեկարգման հարցում

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դարձյալ խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրել մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման և բարեկարգման մասով, հատկապես վարձակալությամբ տրված տարածքների վերահսկողությունը ուժեղացնելու ուղղությամբ:

Քաղաքապետը մասնավորապես անդրադարձել է Փ. Բուզանդի փողոցին հարող «Վերնիսաժի» տարածքում տիրող բարձիթողի իրավիճակին, որի ականատեսն անձամբ է եղել հանգստյան օրերին այնտեղ այցելելու ընթացքում: Կարեն Կարապետյանի դժգոհությունն ու զայրույթն են հարուցել կանաչ գոտիների հաշվին իրականացվող առևտուրն ու շատրվանների և ընդհանրապես ողջ տարածքի ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակը: Ըստ այդմ, քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել և տարածքը վարձակալած տնտեսավարողին պարտադրել կատարել վարձակալական պայմանագրի պահանջները, բարեկարգել և կանաչապատել տարածքը:

Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պայմանագրային պարտավորությունները չկատարող սուբյեկտները օրենքով սահմանված կարգով կարող են ենթարկվել համապատասխան տույժի, ընդհուպ մինչև վարձակալության պայմանագրերի դադարեցման: Իսկ մասնավորապես «Վերնիսաժի» մասով հանձնարարել է. «Մինչև շաբաթ օրը ամբողջությամբ պետք է վերականգնվի կանաչ գոտին և արգելվի այդ հատվածում առևտրի իրականացումը: Վերահսկեք, որպեսզի վարձակալը կատարի բարեկարգման և կանաչապատման պայմանագրային պարտավորություններն ու պահպանի այն» ,- շեշտել է քաղաքապետը:

Հասարակական վերահսկողության նպատակով քաղաքապետն առաջարկել է ներգրավել նաև բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին:
Անդրադառնալով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման ներկա իրավիճակին, քաղաքապետը նշել է, որ այսօրվանից քաղաքապետարանի աշխատակազմի կողմից ուսումնասիրություններ կիրականացվեն ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում։ Մոնիտորինգին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև Երևանի ճարտարագիտական համալսարանի, Արդյունաբերական քոլեջի և Արհեստագործական հ.1 ուսումնարանի թվով 60 ուսանողներ։ Ըստ այդմ իրականացված մոնիտորինգի արդյունքում կհավաքագրվի երթուղիներում շահագործվող շարժակազմերի փաստացի քանակի, արտաքին տեսքի և սանիտարական վիճակի, երթուղիների սպասարկման վիճակի, վարորդների արտաքին տեսքի և նրանց կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, որի վերլուծության արդյունքում
հնարավոր կլինի պարզել երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մակարդակը, նշել է քաղաքապետը:

Ամփոփելով ապրիլի 9-ին մայրաքաղաքում իրականացված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի արդյունքները, Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին և բոլոր այն կառույցներին, ովքեր ակտիվ մասնակցություն են ցուցաբերել:
Հիշեցնելով, որ ապրիլի 16-ը նույնպես մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր, քաղաքապետը աշխատակազմի պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննակվել են նաև համաքաղաքային ընթացիկ ծրագրերին վերաբերող այլ հարցեր: Հանձնարարվել է սահմանված ժամկետներում սկսել և ավարտել մայրաքաղաքի փողոցների, բակերի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում