Sunday, 05 07 2026
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում

Մեր կյանքի 15 տոկոսը. մամուլ

«Առավոտը» խմբագրականում գրում է. «Երկրում ժողովրդավարության և օրինականության մակարդակը միայն 5 տոկոսով է կախված առաջին դեմքի բնավորությունից: Նախագահը կարող է լինել նենգ և քինախնդիր, կարող է լինել հանգիստ և զուսպ՝ դրանով պայմանավորված են որոշակի երանգներ, ինչ-որ ոլորտների վրա դա կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ, սակայն սկզբունքայնորեն դա որևէ բան չի որոշում: Այդ պատճառով ինձ երբեմն զարմացնում է, որ ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև մեկնաբանները, հասարակական, քաղաքական գործիչները սկսում են քննարկել նախագահի թեկնածուների անձնական արժանիքները կամ թերությունները: Բայց մենք երեխաների համար քավոր չենք ընտրում, որպեսզի կողմնորոշվենք նման հատկանիշներով: Օրինակ՝ Հրանտ Բագրատյանի բնավորությունը, եթե ռուսերեն դարձվածք օգտագործենք, «շաքար չէ»՝ նա բավականին գոռոզ է և բռնկուն, բայց հենց նա է ներկայացնում, գոնե ինձ համար, հասկանալի, ընկալելի առաջարկներ՝ երկրի վիճակը բարելավելու ուղղությամբ: Դրանից, ծրագրերից, գաղափարներից կախված է մեր կյանքի ևս 10 տոկոսը:

Եվ այսպես, 5 տոկոս նախագահի անձը, 10 տոկոս՝ նրա ծրագիրը: Իսկ մնացա՞ծը: Գիտեմ, որ խիստ ոչ ժողովրդահաճո միտք եմ արտահայտում, բայց մնացածը կախված է մեզնից: Ով էլ լինի նախագահը, վարչապետը կամ, ասենք, մշակույթի նախարարը, իրավիճակը նույնը կլինի, եթե մենք նրանցից չպահանջենք այն, ինչ մեզ պետք է: Որքան էլ բռնապետ լինեն նրանք իրենց բնավորությամբ, որքան էլ դատարկ և անիմաստ ծրագրեր ներկայացնեն, նրանք չեն կարողանա դիմադրել հասարակության երկարատև և կազմակերպված ճնշմանը: Իհարկե, հակառակն էլ կա՝ ցանկացած հրեշտակ իր հանճարեղ ծրագրով չի դիմանա իշխանությունը չարաշահելու գայթակղությանը, եթե հասարակական ճնշում չլինի: Վստահ եմ, որ եթե ուրբաթ օրերին դատախազության մոտ հավաքվի ոչ թե 100, այլ 10 000 հոգի, իշխանությունը ստիպված կլինի փոխել Տիգրան Առաքելյանի նկատմամբ իր անարդար վճիռը: Եթե նույնքան մարդ պահանջի Սյունիքի արոտավայրերը չհանձնել իրանցի անասնապահներին, ապա ոչ ոք չի համարձակվի դա անել:

Ամբողջ խնդիրն այն է՝ մենք իսկապե՞ս ցանկանում ենք, որ այդ և հարյուրավոր այլ խնդիրները լուծվեն, թե՞ պարզապես ուզում ենք «անհատապես» լավ ապրել և տարբեր իրական ու վիրտուալ անկյուններում բամբասել և փնթփնթալ սեփական, ինչպես նաև «էս ժողովրդի» դժբախտ կյանքից: Այդ առումով բացարձակապես անիմաստ են նախագահի թեկնածուների և այլ քաղաքական գործիչների նկատմամբ թե՛ ագրեսիվ մերժողականությունը, թե՛ կույր երկրպագությունը: Ինձ թվում է՝ բոլորովին չարժե դրա վրա էներգիա և ժամանակ ծախսել: Այդ մարդկանցից շատ քիչ բան է կախված, պայմանականորեն ասած՝ մեր կյանքի ընդամենը 15 տոկոսը: Մնացածը մեր ձեռքում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում