Չինաստանի Շենչժեն քաղաքում մշակողների համաժողովին ամերիկյան Intel ընկերությունը ներկայացրել է 6-դյույմանոց սմարթֆոնի համար 3D-տեսախցիկի նախատիպը, հայտնում է BBC-ն: Intel-ի RealSence տեսախցիկն ունակ է սենսորի օգնությամբ ճանաչել ձեռքերի և գլխի շարժումները և կարող է ֆոկուսը տեղափոխել արդեն արված լուսանկարից հետո:
Սակայն Intel-ի ղեկավար Բրայան Կրժանիչը չի ներկայացրել տեսախցիկի աշխատանքը, ինչը կարող է նշանակել, որ այն դեռ մշակման փուլում է: Intel-ի պնդմամբ՝ նոր տեխնոլոգիան կարող է օգտագործվել ժեստիկուլյացիայի բարելավված ճանաչման և օբյեկտների սքանավորման համար, որոնք հետո հնարավոր է խմբագրել և ուղարկել 3D-տպագրության:
Կրժանիչը նշել է, որ նախատիպը մշակվել է չինական ընկերության հետ համատեղ, որի անունը դեռ չի հրապարակվում:










































