2009 թվականին անշարժ աղբյուրներից մթնոլորտային արտանետումների ծավալն 2008թ. համեմատ մեծացել է ավելի քան 2 անգամ: Սա երևում է օրերս ԱՎԾ հրապարակած տվյալներից: Եթե անշարժ աղբյուրներից արտանետումները 2008-ին գնահատվել են մոտ 34 մլն տոննա, ապա 2009-ին դրանք կազմել են ավելի քան 75 մլն տոննա: Մեկ շնչի հաշվով անշարժ աղբյուրների արտանետումների ծավալը 2008թ. 10.6 կգ-ից 2009-ին հասել է 23 կգ-ի: