Wednesday, 24 06 2026
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել

Սերժ Սարգսյանը փորձում է անձամբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին համոզել գալ Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնեց Իտալիայի Հանրապետություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա Իտալիայում հանդիպելու է երկրի ղեկավարության հետ, ապրիլի 10-ին կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը:

Այնուհետև Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապրիլի 11-ին ներկա կլինի Գարեգին Բ կաթողիկոսի եւ կարդինալ Սեպեի կողմից մատուցվելիք եկեղեցական արարողությանը, Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Իսկ ապրիլի 12-ին Սերժ Սարգսյանը կայցելի Վատիկան, որտեղ պետք է մասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս պատարագի մասին «ժողովուրդ»-ը գրել էր դեռևս ապրիլի 1-ին:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել՝ Սերժ Սարգսյանը փորձում է անձամբ և առերես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին համոզել գալ Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գործում Ս. Սարգսյանին կօգնեն նաև Վատիկանի հայկական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը, ինչպես նաև՝ արտերկրում ապրող մի շարք հայ մեծահարուստներ:

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի այս քայլը նաև երկրորդ իմաստն ունի. եթե Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չընդունի հրավերը և չգա Հայաստան, ապա այդ փաստն այլեւս այնքան էլ չի համարվի Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ձախողումը: Դա կհամարվի Սերժ Սարգսյանի անձնական ձախողումը:

Հ. Գ. Նկատեցի՞ք՝ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում նախատեսված միջոցառումները սկսվում են ապրիլի 10-ից, սակայն նա երեկ արդեն մեկնեց երկրից: Ըստ ամենայնի, ՀՀԿ առաջնորդը խուսափեց ընդունել երեկ երեկոյան Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանին: Իսկ Երևանում լինելով՝ չէր կարող չընդունել նրան, քանի որ Քիմին նույնիսկ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման է ընդունում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում