Քրեական գործում ներգրավված՝ Ադրբեջանի նախկին պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը: Գործը հարուցվել է Ադրբեջանի Էլշադ Աբդուլաևի անվան միջազգային համալսարանի նախկին ռեկտորի մասնակցությամբ տեսագրությունների հիման վրա: Այդ որոշումը կայացրել է Սաբաիլսկի շրջանային դատարանը:
2012 թ. սեպտեմբերի 25-ին ԶԼՄ-ներում տեսագրություններ էին տարածվել, որտեղ նախկին ռեկտորն Ահմեդովայի հետ քննարկում է իր` պատգամավոր ընտրվելու համար անհրաժեշտ գումարի չափը: Այս առիթով Բաքվի քաղաքային դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածի հատկանիշներով:
Իրականացվում է հետաքննություն:











































