Լիբանանում չորեքշաբթի օրը ձերբակալվել է Նաբիլ Սալեհ աս-Սադիկը` ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) հանցախմբերի ղեկավարը, որոնք «հսկում են» Սիրիայի հետ սահմանամերձ տարածքները երկրի հյուսիս-արևելքում: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Նշվում է, որ աս-Սադիկը ձերբակալվել է Բար Իլյաս քաղաքում` ռազմական հետախուզության պարեկի կողմից: Հետախուզվող սիրիացու հետ ձերբակալվել է նաև նրա լիբանանցի խորհրդականը:









































