Thursday, 18 06 2026
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը

Ներքաղաքական գազի կալորիան

Երկրորդ օրն է, ինչ հայաստանյան խորհրդարանում կրքեր են բորբոքվում գազամատակարարման խնդիրների, մասնավորապես՝ Հայաստանում «ՀայՌուսգազարդ», իսկ հետո արդեն «Գազպրոմ Արմենիա» դարձած ընկերության գործունեության, այդ գործունեության հանդեպ Հայաստանի իշխանության, պետական կառույցների վարքի, վերահսկման մեխանիզմների և այլնի շուրջ:

Այլ կերպ ասած՝ խորհրդարանում բարձրացված է Հայաստանի սպառողի, Հայաստանի քաղաքացու հանդեպ գրպանահատության թեման: Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում հստակորեն մատնանշում են այն մեխանիզմներն ու մեթոդները, որոնցով տեղի է ունեցել և տեղի է ունենում գրպանահատությունը: Այս ամենով հանդերձ, սակայն, հարց է առաջանում, թե այս ամենը, բարոյական նշանակությունից զատ, ի՞նչ առարկայական նշանակություն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքացիների համար: Եվ այս հարցի պատասխանն այլևս այնպես պերճաշուք և հուժկու չէ, ինչպես առկա իրավիճակի գնահատականները:

Փաստորեն, Հայաստանին թողնվել է միայն իրավիճակ գնահատելու իրավունք, իսկ իրավիճակ փոխելու լծակները վաղուց հանձնված են՝ հանձնվել են Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ, հանձնվել են Հայաստանի՝ Եվրաասոցացման հեռանկարի շրջմամբ, հանձնվել են «Գազպրոմի» հետ 2013-ի դեկտեմբերի 2-ի պայմանագրով:

Իսկ իրավիճակի գնահատման իրավունքն էլ Հայաստանին երևի թողնվել է այդ հանձնումն առավել ընդգծելու համար, երբ կարող ենք մենք ինքներս մեր գնահատականներով ցույց տալ, թե ինչպես են վարվում մեզ հետ՝ միաժամանակ դրանով իսկ ավելի շատ ցույց տալով մեր անզորությունը:

Դժբախտաբար, խորհրդարանական ամբիոնի մոտ բարձրացված կարևորագույն հարցերից մեկի քննարկումը վկայում է Հայաստանի անզորությունը, և սա մի իրողություն է, որը և ցավալի է, և ամոթալի: Սա մի իրողություն է, որը հետևանքն է Հայաստանի անկախության երկու տասնամյակներում իշխանությունների վարած քաղաքականության, որը վերջին շրջանում արդեն երկսայրի սուր էր դարձել պետության գլխին՝ իշխանություններ և ոչ իշխանություններ:

Ու այսօր, երբ մենք տեսնում ենք, որ իրավիճակի հուժկու գնահատականներով հանդես են գալիս նաև մարդիկ, որոնք ըստ էության լռել էին և նույնիսկ հավանության էին արժանացնում իրավիճակ փոխելու հարցում Հայաստանի իրավունքի հանձնման գործընթացի ժամանակ, պարզ է դառնում, որ միայն իշխանության գործողությունները ոչ իշխանական գործողություններով հարստացվեց լոկ այն բանի համար, որ Հայաստանի անզորությունը դարձվի հնարավորինս անշրջելի երևույթ:

Ինչ խոսք, ընդհանրապես անշրջելի ոչինչ չկա, պարզապես Հայաստանում հարկավոր է շրջել, այսպես ասած, քաղաքական առաջին սերնդի էջն ու Հայաստանում ձևավորել նոր քաղաքական սերունդ՝ նոր պատկերացումներով և նոր խոսքով, նոր ասելիքով, տեսլականով, համատեղ անցյալով չկաշկանդված, կռապաշտությամբ չվարակված:

Իրավիճակ փոխելու իրավունքի վերականգնումը կարող է սկսվել միայն այդ գործընթացից: Հետևաբար մինչև այդ գործընթացը Հայաստանը ստիպված կլինի բավարարվել լոկ բարոյական հաղթանակներով, իսկ առարկայական արդյունքները կճաշակեն իշխանությունները և նրանց անօրինականությունների և ապապետական քաղաքականության քաղաքական ոչ իշխանական աջակիցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում