Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնը ներկայացնող մի քանի թիմեր մրցաշար են անցկացնում Կիպրոսում: Քիչ առաջ ավարտվեց «Ուրալ» – «Սիբիր» մրցավեճը, որին «Ուրալ»-ի կազմում մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը:
Մանուչարյանի թիմին հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Թիմը հաղթեց 3:1 հաշվով: Մանուչարյանը նպաստեց իր ակումբի հաղթանակին, քանզի առաջին գոլը հենց նրա կատարմամբ էր:
«Ուրալ» – «Սիբիր»՝ 3:1
Գոլերը՝ 1:0 Մանուչարյան(15´), 2:0 Բոչկով(21´), 2:1 Ժիտնև(67´), 3:1 Աստաֆև(81´):








































