Գվինեթ Փելթրոուի ու Բրեդ Ֆելչակի սիրավեպի մասին լուրերի տարածվելուց մի քանի ամիս անց զույգը վերջապես որոշել է միասին գնալ երեկույթի, գրում է spletnik.ru-ն:
Գվինեթն ու Բրեդը միասին հայտնվել են Ռոբերտ Դաունի Կրտսերի 50-ամյակի տոնակատարությանը, որին մասնակցել է մոտ 250 հյուր:
Սիրահար զույգը, աղբյուրի խոսքով, երեկույթի է ժամանել նախատեսվածից ավելի վաղ:
Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ երբ զույգը անցել է հյուրերի մոտով, տղամարդը գրկել է դերասանուհու մեջքը:
Հոլիվուդյան զույգը, ըստ աղբյուրների, երեկույթից ավելի վաղ է գնացել, քան մյուսները:
Հիշեցնենք, որ նրանք ծանոթացել են «Լուզերները» սերիալի նկարահանման հարթակում, որտեղ դերասանուհին ոչ մեծ դեր է կատարել, իսկ ռեժիսորը հանդես է եկել որպես շոուի հեղինակ:




















































