Warner Bros.-ն ու RatPac Entertainment-ը մտադիր են էկրանավորել Բեն Մեզրիչի «Մեկ անգամ Ռուսաստանում. օլիգարխների ծագումը. Ճշմարտացի պատմություն հավակնությունների, հարստության, դավաճանության ու սպանության մասին» ֆիլմը, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, Մեզրիչի նախորդ հայտնի աշխատանքը «Ակամա միլիարդատերեր» ֆիլմն էր, որի հիման վրա նկարահանվեց «Սոցիալական ցանց» ֆիլմը Facebook-ի հիմնադիրների մասին:
Ինչ վերաբերում է «Մեկ անգամ Ռուսաստանում» ֆիլմին, ապա այն հուլիսի 2-ին կթողարկի Atria Books-ը:
Դրա գլխավոր հերոսներ են դարձել Բորիս Բերեզովսկին ու Ռոման Աբրամովիչը:











































