YouTube-ի օգտատեր Movie Muchies-ը մի տեսահոլովակ է հրապարակել, որտեղ մոնտաժել է հոլիվուդյան տասը աստղերի կարիերաներում առաջին կինոտեսարանները: Այս մասին է հաղորդում Cinemablend-ը:
Տեսահոլովակում այնպիսի աստղերի էկրանային դեբյուտներ են, ինչպիսիք են Լեոնարդո ԴիԿապրիոն, Ջենիֆեր Լոուրենսը, Ջոնի Դեպը, Թոմ Հենքսը, Քեմերոն Դիասը, Ադամ Սենդլերը, Բեն Սթիլերը, Թոմ Կրուզը, Ջենիֆեր Էնիսթոնը և Քրիս Փրեթը:
Այս դերասանները կինոյում առաջին անգամ այնքան էլ վառ չեն հայնվել, օրինակ, Քեմերոն Դիասն ու Քրիս Փրեթը տեսահոլովակում հայտնված հատվածներում ոչինչ չեն խոսում:
Հոլովակի հեղինակի խոսքերով՝ նա պլանավորում է շարունակությունը նկարահանել, որտեղ կներկայացվեն հոլիվուդյան այլ աստղերի դեբյուտային ֆիլմերից առաջին տեսարանները:










































