Փետրվարի 13-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Տերյան փողոցում գտնվող մի բարի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին են հրավիրել 1990 թ. ծնված Գրիգոր Հ.-ին, 1972 թ. ծնված Արթուր Մ.-ին և 1983 թ. ծնված Հովհաննես Հ.-ին:
Վերջիններս, նշված ժամին, նույն վայրում, հարվածել և հայհոյանքներ են տվել միմյանց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:








































