Լրագրող Արմեն Դուլյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Արման Մելիքյանն այսօր հայտարարեց, որ չի ճանաչելու ընտրությունների արդյունքները, եթե անգամ ինքը ընտրվի…
Այսինքն՝ արդեն կարելի է փաստել՝ իշխանությունների կանխատեսումները, թե այս ընտրություններն աննախադեպ են լինելու Հայաստանի պատմության մեջ, արդեն գերազանցվել են՝ նման նախադեպ չի եղել ողջ աշխարհում… Իսկ ընտրություններին դեռ մի քանի օր կա եւ կարելի է կանխատեսել, որ սա դեռ աբսուրդներով հարուստ այս իրոք աննախադեպ ընտրությունների վերջին աբսուրդը չէ…»









































