Դերասանուհի Նինա Դոբրևը, որը «Վամպիրի օրագրերը» սերիալում մարմնավորել է գլխավոր դերակատարուհուն, մտադիր է լքել նախագիծը:
Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:
Նա ասել է, որ իր գործընկերների հետ հրաժեշտի երեկո է անցկացրել նկարահանման հարթակում:
«Վամպիրի օրագրերը» սերիալի 6-րդ սեզոնը ներկայում հեռարձակվում է The CW հեռուստաալիքով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սերիալը երկարացվել է ու ևս մեկ սեզոն կշարունակվի:
Դրա պրեմիերան նախատեսվում է 2015 թ աշնանը:
«Վամպիրի օրագրերը» սերիալը ցուցադրվում է 2009-ի սեպտեմբերից:












































