Մոդել, դերասանուհի Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին նորացրել է գիշերազգեստների ու ներքնազգեստների Rosie for Autograph սեփական հավաքածուի շարքը, որը թողարկվել է բրիտնական Marks & Spencer ռիթեյլերի կողմից, հայտնում է Elle-ն:
Նոր հավաքածուում տեղ են գտել կրծկալներ ու վարտիքներ մետաքսից ու ժանյակից, բոդիներ, պրինտե գիշերազգեստներ, խալաթներ:
Ռոուզին ավանդույթի համաձայն ինքն է լուսանկարվել հավաքածուի գովազդի համար՝ ցուցադրելով բարեկազմ մարմինը:














































