Այսօր տնտեսության ոլորտում Եվրամիությունը Թուրքիայի կարիքն ավելի շատ է զգում, քան Թուրքիան՝ ԵՄ-ի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը՝ փոխանցում է Doğan գործակալությունը:
Նախարարը նշել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կնպաստի եվրոպական երկրներում տնտեսական ճգնաժամի արագ հաղթահարմանը:
«Թուրքիան վերածվել է կայուն աճող տնտեսությամբ առաջադեմ երկրի: Թուրքիայի անդամակցությունն այժմ ավելի կարևոր է Եվրամիության, քան Թուրքիայի համար»,- ասել է Բաղըշը:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականին և շարունակվում են առ այսօր:











































