Կանադայի կառավարությունը երեկ ազատվել է ամերիկյան General Motors ավտոհսկայի իր բոլոր բաժնետոմսերից՝ հայտնում է CBC հեռուստաալիքը:
73.4 մլն արժեթղթերի գնորդն է դարձել ամերիկյան Goldman Sachs կոմերցիոն բանկը: Գործարքի արժեքը կազմել է 3.3 մլրդ դոլար: Հեռուստաալիքը նշում է, որ կանադական իշխանությունները որոշել են վաճառել General Motors-ի իրենց ակտիվները 2015-2016 ֆիսկալային տարվա համար դեռ չընդունված ազգային բյուջեի ֆոնին. ֆիսկալային տարին սկսվել է ապրիլի 1-ին:
Մինչև այժմ Կանադան Հյուսիսային Ամերիկայի միակ երկիրն էր, որի կառավարությունը պահպանում էր General Motors-ի բաժնետոմսերը, որոնք ձեռք էին բերվել 2009-ին:
ԱՄՆ կառավարությունը վաճառել էր General Motors-ի իր բաժնետոմսերը դեռ 2013-ի դեկտեմբերին:










































