Սենատոր Մարկո Ռուբիոն վիճարկել է Բարաք Օբամայի հիմնական տնտեսական թեզիսները, որոնք ԱՄՆ նախագահն արտահայտել է Կոնգրեսին հղված ուղերձի ժամանակ:
Փաստը, որ հենց 42-ամյա սենատորին էր վստահվել ելույթ ունենալ հանրապետականների պաշտոնական պատասխան խոսքով, ԶԼՄ-ների կարծիքով, կարող է հաստատել շշուկները, որ կուսակցությունը քննարկում է 2016-ին Ռուբիոյին նախագահի պաշտոնում հանրապետականների կողմից առաջադրելու մասին շշուկները: Հենց սա, ոչ թե խոսքի գաղափարն են քննարկում փորձագետները բոլոր հեռուստաալիքներով:
«Պարոն նախագահ, ես ձեզ հետ վիճում եմ ո՛չ որովհետև պաշտպանում եմ հարուստներին, այլ որովհետև աջակցում եմ իմ հարևաններին»,- ասել է Ռուբիոն, որի ելույթը, որպես Հանրապետական կուսակցության պաշտոնական պատասխան, ցուցադրել են բոլոր գլխավոր դաշնային հեռուստաընկերությունները,- փոխանցում է RIA Novosti-ն:
Օբաման անհրաժեշտ է համարում հարկերի բարձրացումը առավել հարուստ ամերիկացիների համար, մինչդեռ Ռուբիոն նշել է, որ կարևոր է աջակցել նրանց, ովքեր աշխատատեղեր են ստեղծում: Նշելով, որ ինքը մինչ այժմ ապրում է թաղամասում, որտեղ մեծացել է՝ հասարակ մարդկանց շրջապատում, Ռուբիոն նշել է, որ Օբամայի առողջապահական բարեփոխումը շատերին ստիպել է հրաժարվել ապահովագրությունից, որը նրանց ձեռնտու էր:
Նա վիճարկել է Օբամայի գրեթե բոլոր ներքաղաքական գաղափարները, սակայն, ինպես նախագահը, հայտարարել է ամենսուր խնդիրների լուծման գործում երկու կուսակցությունների համագործակցության անհրաժեշտության մասին:
Ռուբիոն կուբայական ծագում ունի, նա Կոնգրեսում ընտրվել է 2011-ին:
«Վզգլյադ» թերթի հաղորդմամբ՝ իր ելույթում Օբաման նշել է, որ միջին դասի դերի վերականգնումը՝ որպես ամերիկյան տնտեսության լոկոմոտիվ, ԱՄՆ ներկայիս կառավարության գլխավոր առաջադրանքն է:
Օբաման նաև պահանջել է փոխել երկրի հարկային օրենսգիրքը:






































