2012թ. սեպտեմբերին հրապարակված Ադոլֆ Հիտլերի մասին պատմող «Նա դարձալ այստեղ է» խորագրով երգիծական գիրքը այս ձմեռ Գերմանիայում վաճառքի հիթ է դարձել:
Գրքի սյուժեի համաձայն՝ Հիտլերը արթնանում է 2011թ. ամռանը Բեռլինի Միտտե շրջանի դատարկ բակում: Պատերազմից 66 տարի անց նախկին բռնապետը ստիպված է ենթարկվել նոր աշխարհին՝ շփվել արտասահմանցիների հետ ու ընդունել փաստը, որ կանցլերը կին է:
Իրադարձությունների նկարագրությանը զուգահեռ Հիտլերը նոր կարիերա է սկսում հեռուստատեսությունում՝ հայտնում է Utro.ru-ն:
«Հիտլերն ուներ ու ունի հումորիստական ներուժ, ինչպես ցանկացած խիստ ու համառ մարդ: Բոլոր կատակները կառուցված են այնպես, որ գրքում նա մտածում է բավական տրամաբանորեն ու հետևում է աշխարհի սեփական պատկերին»,- ասում է գրքի հեղինակ Թիմուր Վերմեսը:








































