Անգլիական «Տոտենհեմ»-ը պատրաստ է բանակցություններ վարել պորտուգալական «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի հետ, տեղեկացնում է Sport Mediaset-ը:
Սպասվում է, որ «շնաձկներ»-ը հաջորդ շաբաթ պաշտոնական առաջարկով կդիմեն «Պորտու»-ին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը մասնակցել է 32 հանդիպման, դարձել 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:









































