Բուլղարիան Թուրքիայից պատնեշվում է զանգվածեղ պատով։ Առայժմ պատրաստ է ընդամենը 20 կմ-անոց բաժանմունքը, որը փշալարե 3 մետրանոց ցանկապատ է։ Սակայն իշխանությունները չեն պատրաստվում այսքանով սահմանափակվել, առաջիկա տարիներին ցանկապատի երկարությունը պիտի կազմի 100 կմ։
Նման կերպ ԵՄ-ի ամենաաղքատ երկրներից մեկը փորձում է պաշտպանվել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի միգրանտների հոսքից, որտեղ չեն ավարտվում դաժան հակամարտությունները։
Ուշագրավ է, որ Բուլղարիան գրեթե նույնությամբ վերականգնում է այն ցանկապատը, որն ապամոնտաժել էր 2 տասնամյակ առաջ։ Այդ ժամանակ պատնեշով անցնում էր «Երկաթե վարագույրի» սահմանը, որը թույլ չէր տալիս սոցիալիստական Բուլղարիայի քաղաքացիներին կործանարար ազդեցություն կրել Արևմուտքից։ Հիմա ժամանակները փոխվել են, ամեն օր երկիր են ներթափանցում պատերազմից փախչող նոր միգրանտներ։





































