Ճոռոմ Ալբերտ անունով կատուն դարձել է Instagram-ի նոր հերոսը, տեղեկացնում է The Daily Mail-ը։ Ինչպես նշվում է, մռայլ ու արհամարհական մռութ ունեցող կատվի տիրոջ հաշվին հանրաճանաչությունը դարձնում է նրան ցանցում հայտնի «Բարկացած կատվի» իսկական մրցակիցը։
Ճոռոմ կատվի էջին նորություն գրելու պահին սոցկայքում նրան միացել է 44.3 հազար օգտատեր։
Յուտա նահանգում՝ Սոլթ-Լեյք-Սիթիում ապրող կատվի տերերը պատմել են, որ կատվին անվանակոչել են ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի պատվին։ Նման որոշում ընդունել են կատվի մշտապես գզգզված մոխրագույն մորթու համար, որը հիշեցնում է գիտնականի սանրվածքը։
Ամերիկացիներն Ալբերտի համար Instargam-ում էջ են բացել երեք ամիս առաջ՝ 2015-ի հունվարին, սակայն էջին հետևողների հիմնական մասը միացել է մարտ-ապրիլին։









































