Սիրիայի վարչապետ Վաել Նադեր Ալ-Հալգին հաստատել է տեղի մի շարք ԶԼՄ-ների տարածած տեղեկություններն այն մասին, որ Դամասկոսը ծրագրում է ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցային սեղանի շուրջ նստել: Այս մասին նա հայտարարել է Դամասկոսում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել էր սիրիական ընդդիմության առաջնորդի՝ Ասադի ռեժիմի հետ խաղաղ երկխոսություն սկսելու նախաձեռնությունը: Նա ՄԱԿ ԱԽ-ին կոչ էր արել նույնպես աջակցել խաղաղ բանակցություններ սկսելու ընդդիմության նախաձեռնությունը:








































