Քրիս Մարտինին բոլորովին վերջերս նկատել էին Գվինեթ Փելթրոուի հետ Մեքսիկայում հանգստանալիս, սակայն, ինչպես հայտնի է դարձել մամուլին, դա չի նշանակում, որ նրա սիրավեպը Ջենիֆեր Լոուրենսի հետ ավարտվել է։ Նա այս հանգստյան օրերն անցկացրել է Ջենիֆեր Լոուրենսի հետ. նրանց միասին են տեսել Նյու Ջերսիի օդանավակայանում։ Այս մասին գրում է spletnik.ru-ն:
ԶԼՄ-ները եզրակացրել են, որ զույգը ուղևորվել է՝ տոնելու Զատիկը, բայց թե ուր են նրանք գնացել՝ հայտնի չէ:
Վերջին անգամ դերասանուհուն ու Coldplay խմբի երաժշտին միասին տեսել էին հունվարի վերջին՝ Հարի Սթայլզի ծննդյան արարողությանը: Այդ ժամանակից ի վեր ոչ մի լուր չկար նրանց հարաբերություններից, ինչի պատճառով լրագրողները կասկածել էին, թե նրանց սիրավեպն ավարտվել է:










































