Հզոր համակարգիչները ոչ միայն արագ մշակում են տեղեկատվությունը, այլև արտազատում են ոչ քիչ քանակությամբ ջերմություն:
Այդ կարողությունը որոշել է օգտագործել հայտնի դիզայներ Ջեֆրի Սթիվենսոնը: Նա ստեղծել է անաղմուկ համակարգիչ, որը աշխատում է առանց հովացնող համակարգի և ունի տաքացուցիչի տեսք:
Անսովոր նախագիծը ստացել է Ayr անվանումը: Համակարգը հավաքված է Intel Core i3-3225 պրոցեսորի հիման վրա ու ունի 8 գիգաբայթ օպերատիվ հիշողություն:
Համակարգիչն աշխատում է Windows 8-ի հիման վրա: Դրա ստորին հատվածը ունի Silverstone HE02 հովացման համակարգ:
Դրա շնորհիվ ջերմային էներգիան պասիվ տարածվում է հատուկ պատուհանի միջոցով՝ տաքացնելով տարածքը,- հաղորդում է Engadget-ը:
Դիզայներական համակարգչային բլոկը, ինչպես Սթիվոնեսոնի այլ նախագծեր ևս, նախատեսված են առաջին հերթին ժամանակակից հայթեք գեղագիտությունից հոգնած մարդկանց համար:
Նկարիչը ստեղծել է բարձրտեխնոլոգիական բլոկ, որը չի խախտում տնային հարմարավետության մթնոլորտը:









































