Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի է ունեցել պատերի պանելների և տանիքի մասնակի փլուզում: Ինչպես հաղորդում է Interfax-ը, ընդհանուր առմամբ քանդվել է շուրջ 600 քառ. մ մակերես:
Փլուզումը տեղի է ունեցել չորրորդ և երրորդ էներգաբլոկների միջև, ռադիացիոն փոփոխություններ չեն գրանցվել:
Չեռնոբիլյան աղետի հետևանքների հաղթահարման հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Վալերի Կալչենկոն հայտարարել է, որ տանիքը փլվել է ձյան ծանրությունից:
Կալչենկոն նշել է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, ոստիկաններ, իսկ ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է:










































