Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունն այսօր առավոտյան ժամանել է Թեհրան՝ մասնակցելու իրանական միջուկային հարցի շուրջ բանակցությունների հերթական ռաունդին: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Երեկ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ միջազգային գերատեսչության մասնագետները Իրանում կքննարկեն «Փարչին» միջուկային օբյեկտին առնչվող համագործակցության հարցեր:
Հունվարի կեսերին ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Թեհրանի հանդիպումը Իրանի իշխանությունների հետ ավարտվել է անարդյունք: ԱԷՄԳ-ն հայտարարել էր նաև, որ իր մասնագետները մուտք չեն ստացել դեպի Փարչին քաղաքի ռազմաբազա, որտեղ հավանաբար իրականացվում են աշխատանքներ՝ ուղղված միջուկային զենքի ստեղծմանը:








































