ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում ևս 34 000 ամերիկացի զինծառայող կվերադառնա Աֆղանստանից, իսկ մինչև 2014-ի վերջ այդ երկրում պատերազմը կավարտվի:
«Մենք արդեն հայրենիք ենք վերադարձրել մոտ 33 000 քաջ զինծառայողի: Այս գարնանը մեր ուժերը կստանձնեն աջակցողի գործառույթն այն դեպքում, երբ ղեկավարությունը (երկրում անվտանգության ապահովման հարցերով) կստանձնեն անվտանգության աֆղանական ծառայությունները»,- ասել է Օբաման՝ ամենամյա ուղերձով Կոնգրեսին դիմելով:
Նախօրեին աֆղանական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախքան հայտարարություն անելն Օբաման իր ծրագրերի մասին տեղեկացրել է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզային, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ ներկայումս Աֆղանստանում ծառայում է մոտ 66 000 ամերիկացի զինվոր,- փոխանցում է RIA Novosti-ն:










































