ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է անվտանգության մասին «կոշտ զրույց» անցկացնել արաբական երկրների դաշնակիցների հետ։ Այս մասին նա հայտարարել է The New York Times-ին տված հարցազրույցում։
«Հարցնում են, թե ինչու արաբներն ինքնուրույն չեն պայքարում մարդու իրավունքների սոսկալի խախտումների դեմ, որոնք թույլատրում է Բաշար Ասադի ռեժիմը»- ընդգծել է Օբաման։
Պարսից ծոցի 6 երկրների ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպմանը ԱՄՆ նախագահը մտադիր է կոչ անել նրանց ինքնուրույն լուծել ներքաղաքական խնդիրները։
Նախագահ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը միշտ պատրաստ է արաբական երկրներին ցուցաբերել օգնություն արտաքին սպառնալիքների հետմղման գործում։
Օբաման մտադիր է հանդիպել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Կատարի, Օմանի և Բահրեյնի ներկայացուցիչների հետ Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի շրջանակում։












































