Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն ընդունել է այսպես կոչված՝ մայրցամաքի և Տորեսի նեղուցի կղզիների «առաջին բնակիչների վարկանիշը»՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ավստրալիայի առաջին բնակիչների» օրինական ճանաչման հաջորդ քայլը կլինի հանրաքվեն, որը թույլ կտա փոխել Սահմանադրությունը:
Խորհրդարանն աբորիգենների կարգավիճակի օգտին քվեարկել է այն օրը, երբ կառավարությունը տեղաբնակներից ներողություն խնդրեց խտրականության համար, որին նրանց ենթարկել են նախկինում:
Աբորիգենների՝ քվեարկության ընթացքին հետևող ներկայացուցիչները խորհրդարանի որոշումը ծափահարություններով են ընդունել:








































