Հութիների ներկայացուցիչ Ալ-Սամմադը հայտարարել է խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան դադարեցնի ավիահարվածներ հասցնել, տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ խմբավորումը ցանկանում է, որ բանակցությունների ընթացքին հետևեն «ոչ ագրեսիվ» կողմերը։
«Մենք ագրեսիան դադարեցնելուց բացի ուրիշ ոչ մի պահանջ չունենք։ Նշված ժամանակ մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ, և ցանկացած միջազգային և տարածաշրջանային կողմ, որն ագրեսիվ չի տրամադրված եմենյան ժողովրդի հանդեպ, կարող է հետևել բանակցությունների ընթացքին»,- ասել է նա։











































