Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն կարող է մասնակցել Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի` «Ֆիորենտինա»-ի դեմ խաղին, տեղեկացնում է Football Italia-ն:
Ըստ աղբյուրի` 29-ամյա իտալացին այսօր մասնակցել է թիմի մարզմանը: Հավելենք, որ Մարկիզիոն իր վնասվածքը ստացել էր «Եվրո-2016»-ի որակավորման փուլի` Բուլղարիայի (2:2) դեմ հանդիպման ընթացքում:
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին:








































