Մեքսիկացի հնագետները մեքսիկական Տեոտիուականում՝ երկրի մայրաքաղաքի մոտակայքում, հանրահայտ Արևի բուրգի ներսում հայտնաբերել են Ուեուեթեոթլ աստծո քանդակը: Նա կրակի և տնային օջախի աստվածն է, որին հնդկացիները համարել են իրենց աստվածություններից ամենահինը՝ հայտնում է Մեքսիկայի մարդաբանության ազգային թանգարանը:
Գտածոն եղել է 66 մ բարձրության վրա, հենց բուրգի ներսում: Քանդակը Ուեուեթեոթլի՝ նախկինում գտնված պատկերներից ամենամեծն է:
Գիտնականներն առայժմ չեն կարող ստույգ պատասխանել հարցին, թե ինչպես են քանդակն ու ևս երկու քարակոթող հայտնվել այնտեղ: Ըստ վարկածներից մեկի՝ նախկինում Արևի բուրգի գագաթին եկեղեցի է եղել, որտեղ և եղել է աստծո պատկերը, իսկ մեր թվագրության V դարի վերջին-VI դարի սկզբին եկեղեցին քանդել են հենց տեոտիուականցիները:
Դրանից հետո գտնված հնագիտական իրերը կարող էին թաղվել մինչ այդ պատրաստված տեղերը, որտեղ էլ դրանք գտնվել են՝ հայտնում է RIA Novosti-ն:











































