Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Թեկնածուների բանավեճը «ստացվեց». մամուլ

«Առավոտը» խմբագրականում գրում է. «Արդեն ակնհայտ է, որ այս նախագահական ընտրություններում թեկնածուների միջև որևէ ձևաչափով հեռուստաբանավեճ չի լինելու: Թեկնածուների մեծ մասի փաստարկն այն է, որ նրանք պատրաստ են բանավիճել միայն Սերժ Սարգսյանի հետ, վերջինս էլ հնարավորություն ունի խուսափելու բանավեճից՝ ասելով, որ չի կարող վեց թեկնածուներից առանձնացնել որևէ մեկին և բանավիճել հենց նրա հետ: Ի դեպ, գործող նախագահն իր պաշտոնավարման ընթացքում ոչ մի «դասական» ասուլիս չի տվել՝ դա նույնպես պահանջարկ վայելող ձևաչափ է:

Երբ լրատվամիջոցները, հ/կ-ները կամ ակումբները առաջարկում են երկու թեկնածուներին գալ բանավեճի, նրանք, բացի նախագահի հետ բանավիճելու ցանկությունից, ներկայացնում են ևս մի փաստարկ՝ նա ո՞վ դառավ, որ ես նրա հետ բանավիճեմ, նա իմ տրամաչափի մարդ չէ: Մեծամտությունն ընդհանրապես ոչ մեկին չի զարդարում, սակայն նախագահի թեկնածուների պարագայում դառնում է երկսայր զենք. եթե դու դիմացինիդ ասում ես՝ «նա ո՞վ դառավ», ապա շատ բնական է, որ քարոզարշավի ընթացքում նման գնահատականի արժանացած մրցակիցդ նույն ոգով կպատասխանի՝ «բա դո՞ւ ով ես», և կստացվի մոտավորապես Պանիկովսկու և Բալագանովի երկխոսությունը («Գնացեք Կիև և հարցրեք»)՝ միայն թե հեռակա տարբերակով: Մենք էլ՝ լրագրողներս, բնականաբար, ամեն ինչ անում ենք, որպեսզի մեկի արհամարհական, վիրավորական խոսքը հասնի մյուսին, և որ այդ բառային փոխհրաձգությունը մշտապես թեժ մնա: Իսկ թեկնածուներն այդքան խոհեմություն կամ փորձ չունեն, որպեսզի ի պատասխան մեր փոքրիկ սադրանքների՝ պատասխանեն՝ «սա իմ հարգարժան գործընկերոջ տեսակետն է, իսկ մենք բոլորս պայքարում ենք հանուն ժողովրդավարության, տեսակետների ազատ արտահայտման» և այլն: Բայց քանի որ հիշյալ խոհեմությունն ու փորձը չկան, ստացվում է բանավեճ, թեկուզև հեռակա, ոչ թե ծրագրերի և գաղափարների շուրջ, այլ անձնական լեզվակռիվ՝ սեփական արժանիքների և հայրենիքին մատուցած նախկին ծառայությունների վերաբերյալ՝ «բա դու ո՞ւր էիր, երբ ես…»:

Նման վիճաբանությունն ունի երկու բացասական հետևանք: Նախ՝ վեց թեկնածուները, մոռանալով, որ իրենց գլխավոր թիրախը գործող նախագահն է (եթե դա իսկապես այդպես է), սկսում են հարվածել իրար, և արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ նրանք իրոք պայքարում են երկրորդ կամ երրորդ տեղի համար: Բայց կա նաև ավելի հեռուն գնացող՝ «մշակութային» հետևանք: «Նա ո՞վ դառավ» ինքնասիրահարված կարգախոսը հաշվի չի առնում այն պարզ հանգամանքը, որ այս աշխարհում չկա մի մարդ, որը բոլոր առումներով, բոլոր տեսանկյուններից գերազանցում է մեկ այլ մարդու: Մենք բոլորս կարող ենք իրարից ինչ-որ բան սովորել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում