«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նահանջել են իրենց զավթած «Նասիբ» անցակետից` Սիրիայի և Հորդանանի սահմանին, հաղորդում է Sputnik-ը:
«Սիրիական բանակը զանգվածային հրետակոծություն է իրականացրել «Նուսրա»-ի դիրքերի ուղղությամբ` Հորդանանին սահմանակից «Նասիբ» անցակետի մոտ: Արդյունքում ահաբեկիչների մեծ քանակություն է սպանվել և վիրավորվել»,-ասել է ռազմական աղբյուրը:
Նրա խոսքերով`ծայրահեղականների դիրքերի և ճամբարի պարբերաբար հրակոծությունից հետո «Ջեբհաթ-ան-Նուսրա»-ի և նրանց դաշնակից ահաբեկչական այլ խմբավորումների դաշտային հրամանատարները հրամայել են նահանջել անցակետից:











































