«Սելթիկ» – «Յուվենթուս» հանդիպման մեկնարկում հյուրերը կարողացան արագ գոլի հեղինակ դառնալ: Աչքի ընկավ իտալացի հարձակվող Ալեսսանդրո Մատրին: Ամբողջ խաղակեսի ընթացքում «Սելթիկ»-ի ֆուտբոլիստները տարածքային զգալի առավելություն ունեին, որը չկարողացան վերածել նյութականի: Հեռահար հարվածներն անակնկալի չբերեցին Ջանլուիջի Բուֆոնին, իսկ դեպի տուգանային հրապարակ կատարած բազմաթիվ բարձրից փոխանցումներն անընդհատ ետ էին մղում «Յուվե»-ի ֆուտբոլիստները: Դինամիկ պայքարում անցած խաղակեսն ավարտվեց իտալական ակումբի առավելությամբ:
Երկրորդ խաղակեսում «Սելթիկ»-ը շարունակում էր միօրնակ գրոհները, իսկ «Յուվե»-ի համար հակագրոհելու ավելի նպաստավոր պայմաններ էին ստեղծվում: Այդ հակագրոհներից մեկի արդյունքում Կլաուդիո Մարկիզիոն 77-րդ րոպեին կրկնապատկեց հյուրերի առավելությունը: 6 րոպե անց Միրկո Վուչինիչը հաշիվը դարձրեց 0:3:
Այսպիսով` «Սելթիկ» – «Յուվենթուս»` 0:3
0:1 Մատրի (3’), 0:2 Մարկիզիո (77’), 0:3 Վուչինիչ (83’)
szólj hozzá: C0-3J www.fasthighlights.com











































