Sunday, 07 06 2026
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ

«Ես քաղաքական գործիչ եմ և օգտագործում եմ հնարանք». Պարույր Հայրիկյանն՝ իր հակասական հայտարարությունների մասին

«Սահմանադրական դատարան դիմելու իմ իրավունքն այն բանի համար է, որ ես իմ կորցրած իրավունքները վերականգնեմ, որը կորցրել էի ողբերգական և մեր ազգի համար անամոթ հանցագործի պատճառով: Առաջին մի քանի օրերին ես կտրուկ ասում էի՝ չեմ դիմի, որովհետև չէի ուզում, որ Հայաստանում իրավիճակ փոխվի: Ես ունեմ մասնագետներ և գործընկերներ, որ ասում էին՝ եթե դուք չեք դիմում նախադեպ եք ստեղծում, որ կարող են մյուս թեկնածուներին շարքից hանել: Ես ունեմ լսելու սովորություն, բայց ունեմ իմ որոշման իրավունքը»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը և հավելել, թե որևէ մեկը հիստերիայի մեջ չպետք է ընկնի, որ Հայրիկյանն օգտվեց օրենքով իրեն տրված հնարավորությունից: Միաժամանակ, ըստ նրա, երբ միավորվեն թեկնածուները, ինքը իր կորցրած հավասար հնարավորությունները կվերականգնի: Պարույր Հայրիկյանն անդրադարձել է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին ուղղված իր նամակին՝ ասելով, որ միավորմամբ նրանք ևս շահում են, որովհետև ավելի լավ է լինել հաղթած երրորդ տեղում, քան երկրորդ տեղում, բայց պարտված:

Ինչ վերաբերում է այս թեմայով նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ Պ. Հայրիկյանի հեռակա վեճին, Հայրիկյանը պատասխանել է, որ եթե Հ. Բագրատյանը մեղադրեր իրեն առանց որևէ մեկի ներկայության, ինքը չէր պատասխանի, սակայն պատասխանել է ընտրողի առջև և չպատասխանել չէր կարող: Նա կրկնել է, որ, եթե ինքը միանա որևէ թեկնածուի, հաղթանակը միանշանակ է, և հիշեցրել է, որ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն է 97 թվականին ասել, որ եթե 96 թվականի ընտրություններին Պարույր Հայրիկյանը միանար իրեն, կլիներ օրինական նախագահ: «Ինձ հարյուրավոր մարդիկ ասում են, որ ի պատասխան Ձեզ ուղղված գնդակի՝ պետք է Ձեզ ձայն տանք»,- ասել է նախագահի թեկնածուն և հավելել, որ վաղը ցավազրկող կխմի ու կգնա Գյումրի:

Հարցին, թե ինչու էր դիմել ՍԴ, եթե մեկ օր անց հետ էր վերցնելու դիմումը, Պարույր Հայրիկյանը պատասխանել է. «Ես ակտիվ քաղաքական գործիչ եմ և օգտագործում եմ հնարանք, որը ճշմարիտ է մինչև վերջին տառը: Ես չէի ուզում դիմել, բայց եկավ օրը, որ մնացել է մեկ օր, և այն մարդիկ, որ քեզ խնդրում են՝ սկսած թեկնածուներից մինչև քաղաքացիներ… Դիմեցի՝ գիտենալով, որ երեք օրից կարող եմ հանել, քանի որ հետո կմեղադրեին, որ չեմ լսել իրենց: Երբ ես երկարացնում եմ 15 օր, ես սպանելու եմ Անդրիասին, դեռ 15 օր ինքը կդիմանա՞: Բայց ամենակարևորն այն է, ինչ ասացի սկզբում՝ ես տեռորիստներին ընդառաջ չեմ գնա: Ես զոհաբերում եմ իմ իրավունքները՝ հանուն կայունության»:

Պարույր Հայրիկյանն ասել է, որ քանի որ հիվանդանոցում իրեն այցելել է Սերժ Սարգսյանը, չարակամները լուրեր են տարածել, թե համագործակցում է իշխանության հետ: «Մարդ են, կասկածում են, իրենք իրենց արշինով են չափում: Ես դիմումս տվեցի ՍԴ՝ նախագահի հետ հանդիպումից հետո: Ես կատարել եմ իմ ամենակարևոր պարտքը, ստահակները փորձում էին փոխել ժամանակացույցը, բայց ես թույլ չտվեցի փոխել մեր պետական կյանքը»,- ասել է նախագահի թեկնածուն:

Հարցին, թե ինչու էր Հայրիկյանը հանցագործին ներկայացնում որպես սլավոնական արտաքին ունեցող մարդ, երբ բնավ այդպես չէր, նա պատասխանել է, «Գաղտնի գործակալական ցանցին կարող է ծառայել ամեն ոք: Առաջին պահին, երբ իմ կինը հասավ ինձ օգնության, նրա առաջին հարցն էր՝ ով արեց սա: Առաջին պահին, երբ պետք է խոսեի, հիշեցի մեր անցած ամբողջ ճանապարհը, մեր ու ռուս ժողովրդի պատմությունը, և այդ ամենը ինձ հիշեցրեց ԿԳԲ-ի ձեռագիրը: Հիշեցի Մոսկվայում կազմակերպված մահափորձը: Ես դա ասացի զգաստացնելու համար: Ես չգիտեի՝ կամ թե չկամ, և որպեսզի ձեզ վրա չկասկածեն, ասացի՝ ԿԳԲ-ն է: Ռուս գործիչները շատ տարօրինակ արձագանքեցին, իսկ ռուսական մամուլը շատ բարեկամական հարցազրույց արեց: Այդ ընթացքում Հայաստանում բացահայտվեցին բազմաթիվ չեկիստներ: Իմ ամբողջ կյանքում ինձ հետապնդել է ԿԳԲ-ն ու գործակալները, որոնց մի մասը հայեր են: ԿԳԲ-ի փաստաբանությամբ զբաղվել է միայն Վահան Հովհաննիսյանը, թեկնածուներից մեկը, մեկ էլ ԿԳԲ-ի նախկին գեներալը, որ ասաց, թե Հայրիկյանին որ արտաքսում էին, ոչ մի պետություն չէր ընդունում, այնինչ ինձ խնդրում էին թե՛ Ֆրանսիան, թե՛ ԱՄՆ-ը: ԿԳԲ-ի դեմքերը մոռացան, որ պետք է իրենց գաղտնի պահել և մեջտեղ գցեցին»:

Պարույր Հայրիկյանը չի անդրադարձել այն հարցերին, որոնք, ըստ նրա, վերաբերում են նախաքննական գաղտնիությանը. «Ես խնդրել եմ իրավապահներին փուլ առ փուլ հանրությանը տեղյակ պահել և տեղյակ չեմ հանրությունից ավելի: Ինչ դրդապատճառ էլ լինի , մոտիվացիան քաղաքական է»:

Պարույր Հայրիկյանը պատասխանել է նաև հեռուստադիտողների հարցերին: Նշենք, որ բազմաթիվ հարցերից հատուկենտն են եղել Հայրիկյանի քաղաքականությանը ոգեշնչողներ, մյուս գերակշիռ մասը քննադատություններ են եղել և կամ՝ վիրավորանք՝ Ձեր դեմ մահափորձ չի եղել։ Ինչո՞ւ չեք միանում Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ինչո՞ւ դուրս չեք գալիս քաղաքականությունից։ Ինչո՞ւ չեք լքում երկիրը։Մի՞թե վարկերը փակելու այլ ճանապարհներ չկային, հերիք չէ՞։ Ձեզ հռչակեք անկախության պապա, եթե չլինեիք, Հայաստանն անկախ չէ՞ր լինի։ Եթե չեք կարողանում Ձեր կանանց ղեկավարել, Հայաստանը ո՞նց եք ղեկավարելու։ Կարող է՞ համաձայնեք պաշտոնի գնալ։ Ամեն ընտրությունից հետո Արտաշես Գեղամյան է լինում, Արթուր Բաղդասարյան, այժմ էլ՝ Պարույր Հայրիկյան և այլն:

Այս և մյուս հարցերին Պարույր Հայրիկյանը պատասխանել է ոչ առանց նյարդայնանալու: Նա նշել է, որ միակ մարդը հայ իրականության մեջ, որի բոլոր ծրագրերն իրականացվել են, հենց Հայրիկյանն է: Իսկ որ իր վրա մահափորձ չի եղել՝ այդպես մտածում են մի երկու գիժ: Պաշտոնի առաջարկով դիմում են երկու տարին մեկ անգամ՝ տարբեր ձևերով, բայց ինքը մանր-մունր պաշտոններով չի զբաղվում, այլ զբաղվում է համակարգային բաներով: Րաֆֆի Հովհաննիսյանին չմիանալու մասին հայտարարությունն էլ, Հայրիկյանի խոսքերով, դեռ վաղ է, քանի որ այսօր իրեն պետք է զանգի Ր. Հովհաննիսյանը: Պարույր Հայրիկյանը նշել է, որ, եթե պետք լինի, 2018-ին էլ կառաջադրվի, 28-ին էլ, 38-ին էլ:

Իսկ երբ ՍԴ դիմելու մասին հարցերը շատացել են, Պարույր Հայրիկյանը պատասխանել է արդեն հետևյալ կերպ. «Ձե՞զ ինչ, իմ դիմումն է, ես գրել եմ, իմ ընկերներից ոչ մեկը նեղված չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում