Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրապարակել է իր, կնոջ և որդու եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագիրը: «Դմիտրի Մեդվեդևը հարկային մարմիններ է ներկայացրել տեղեկություններ եկամուտների, նրան որպես սեփականություն պատկանող գույքի, բանկերի հաշիվների… մասին, ինչպես նաև իր ընտանիքի անդամների` կնոջ՝ Սվետլանա Վլադիմիրովնայի և որդու` Իլյայի եկամուտների մասին տեղեկությունները 2010 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը»,- ասվում է Կրեմլի կայքում:
Մեդվեդևը կնոջ հետ համատեղ ունի 368 քառ. մետր տարածքով բնակարան, ինչպես նաև խոշոր հողատարածք մոտ 4700 քառ. մետր, որը վերցված է վարձով:
Ըստ հայտարարագրի` 2010 թ. Դմիտրի Մեդվեդևի եկամուտը կազմել է մոտ 3.37 մլն ռուբլի: Մեդվեդևը ռուսաստանյան բանկերում ունի 14 հաշվեհամար, որոնց վրա կա մոտ 5 մլն ռուբլի գումար: Մեդվեդևին է պատկանում 1948 թ. արտադրության «Պոբեդա» մակնիշի, ինչպես նաև 1999 թ. արտադրության Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաներ:









































