ԴԱԻՇ-ը ոչնչացրել է ժամանակակից Իրաքի հյուսիսում գտնվող հնագույն Հաթրա քաղաքը, տեղեկացնում է Associated Press-ը։
Ըստ գործակալության տվյալների՝ գրոհայինները հրազենի միջոցով ոչնչացրել են հնագույն արձաններն ու մշակույթի այլ առարկաներ, որոնք գտնվում էին պատմական հուշարձանի տարածքում, իսկ հետո բուլդոզերների միջոցով հնագույն քաղաքի մնացորդները հավասարեցրել են հողին։
Համարվում էր, որ ԴԱԻՇ-ը Հաթրան դեռ մարտի սկզբին է ոչնչացրել։ Սակայն վերջին կառույցները և արտեֆակտները, այդ թվում նաև հնագիտական պեղումների վայրը, նրանք ոչնչացրել են ապրիլի սկզբին։
Հաթրան ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
t








































