Իսպանիայի Լա Լիգայի 29-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն վաղն արտագնա խաղ է անցկացնելու Վիգոյի «Սելտա»-ի հետ:
Կատալոնական ակումբի հայտացուցակում է նաև Լիոնել Մեսսին, ով նոր է ապաքինվել սրունքաթաթի վնասվածքից: Հայտացուցակը հետևյալն է`
Բրավո, Տեր Շտեգեն, Ալվես, Մոնտոյա, Պիկե, Բարտրա, Մատյո, Ադրիանո, Բուսկետս, Ռակիտիչ, Չավի, Սերխի Ռոբերտո, Ինյեստա, Ռաֆինյա, Պեդրո, Մեսսի, Սուարես, Նեյմար
Խորդի Ալբան ու Տոմաս Վերմալենը շարունակում են ապաքինվել վնասվածքներից: Դուգլասը հայտացուցակում չի հայտնվել գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի որոշմամբ, իսկ Մասկերանոն վնասվածք ունի:











































