Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին ավագ Կարլես Պույոլը, ով ծնկի վնասվածքից հետո 2014թ. ավարտել էր մարզական կարիերան, վերականգնվել է վնասվածքից:
Իսպանացին կարող է վերսկսել մարզական կարիերան ու հանդես գալ ԱՄՆ-ում կամ Քաթարում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտելու է ելույթները թիմում: Նա, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Քաթարի «Ալ Սադ» թիմում, որը շահավետ պայմանագիր է առաջարկել:
Այսպիսով` Պույոլը կարող է քաթարական ակումբում վերսկսել ելույթներն իր նախկին թիմակցի հետ:







































